Description
Հետազոտության մասին
Թիրեոգլոբուլինի հանդեպ հակամարմիններ – Թիրեոգլոբուլինից սինթեզվում են վահանաձև գեղձի բոլոր հորմոնները, սակայն ինչ որ պատճառով այն դառնում է օրգանիզմի համար օտարածին և իմունային համակարգը սկսում է սինթեզել հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ: Դա առաջացնում է վահանաձև գեղձի բորբոքում:
Նմուշառման կենսանյութ
Երակային արյուն
Ի՞նչ նպատակով է իրականացվում հետազոտությունը
Թիրեոգլոբուլինի հանդեպ հակամարմինների բարձր ցուցանիշը համարվում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի և Գրեյվսի հիվանդության հայտնաբերման վաղ մարկեր
Նախապատրաստում
- Հետազոտութունից առաջ 3-4 ժամվա ընթացքում բացառել սննդի ընդունումը: Կարելի է օգտագործել միյան չգազավորված ջուր:
- Հետազոտությունից առաջ 24 ժամվա ընթացքում բացառել դեղամիջոցների օգտագործումը (բացառապես բժշկի խորհրդով)
- Հետազոտությունից առաջ 1 ժամվա ընթացքում չծխել
Խորհուրդ է տրվում նաև ստուգել
- Թիրեոտրոպ հորմոն (ТТГ)
- Թիրեոպերօքսիդազայի հանդեպ հակամարմիններ (А-ТПО)
- Թիրեոտրոպ հորմոնի ընկալիչների հանդեպ հակամարմիններ (Анти ТТГ-Р)
1588 reviews for Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ
There are no reviews yet.