«Բիոմեդ» ախտորոշման լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին:
Լաբորատորիայում աշխատում են որակավորում ստացած ինչպես փորձառու, այնպես էլ երիատասարդ բժիշկ-լաբորանտներ: Հետազոտություններն իրականացվում են ոլորտում լավագույն, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ամենավերջին սարքավորումներով, իչպիսիք են՝ Cobas e 411, Cobas c 311, 9180 Electrolyte analyser (Roche, Շվեյցարիա), XN-350, XS 500i (Sysmex, Ճապոնիա), Start 4, Start Max (Stago, Ֆրանսիա), Rotor Gene Q (Qiagen, Գերմանիա):
Որակի հսկողությունն իրականացվում է բազմաթիվ մակարդակներում՝ կիրառելով որակի վերահսկման թե՛ արտաքին և թե՛ ներքին մեխանիզմները: Լաբորատորիան համագործակցում է Գերմանիայի Բիոհետազոտությունների Ռեֆերենս ինստիտուտի հետ (Reference Institute for Bioanalytics), որը հետազոտությունների արտաքին, միջազգային հսկողություն իրականացնող կենտրոն է: Լաբորատորիան ստացել է նաև ISO 9001:2015 որակավորում միջազգային (կանադական) PECB ընկերության կողմից:
Մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացումներին միջազգային մակարդակում, մասնակցում տարբեր մասնագիտական կոնֆերանսների, կիրառում նոր տեխնոլոգիաներ ու մասնագիտական հմտություններ հետազոտություններն ավելի որակյալ դարձնելու համար: