Բիոմեդ ախտորոշման լաբորատորիան աշխատում է որակի վերահսկման միջազգային ստանդարտներին համապատասխան: Որակի հսկողությունն իրականացվում է բազմաթիվ մակարդակներում՝ կիրառելով որակի վերահսկման թե՛ արտաքին և թե՛ ներքին մեխանիզմները: Լաբորատորիան համագործակցում է Գերմանիայի Բիոհետազոտությունների Ռեֆերենս ինստիտուտի հետ (Reference Institute for Bioanalytics), որը հետազոտությունների արտաքին, միջազգային հսկողություն իրականացնող կենտրոն է: Լաբորատորիան ստացել է նաև ISO 9001:2015 որակավորում միջազգային (կանադական) PECB ընկերության կողմից: Հետազոտությունների յուրաքանչյուր փուլ վերահսկվում է որակի վերահսկման մասնագետի կողմից, ինչն օգնում է մինիմումի հասցնել հավանական սխալների հնարավորությունը: