Description
Հետազոտության մասին
Կանանց մոտ ֆոլիկուլխթանող հորմոնը նպաստում է ձվարաններում ֆոլիկուլների զարգացմանը և ուժեղացնում է էստրոգենի արտադրումը:
Տղամարդկանց մոտ նպաստում է տեստոստերոնի կոնցենտրացիայի աճին և սերմնահեղուկի առաջացմանը:
Նմուշառման կենսանյութ
Երակային արյուն
Ի՞նչ նպատակով է իրականացվում հետազոտությունը
Կարևոր լաբորատոր հետազոտություն է վերարտադրողական համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման և անպտղության ախտորոշման համար:
Նախապատրաստում
- Խորհուրդ է տրվում հետազոտվել դաշտանային ցիկլի 3-4րդ օրը (ֆոլիկուլային փուլ)
- Հետազոտությունից առաջ 2-3 ժամվա ընթացքում բացառել սննդի ընդունումը
- Դադարեցնել ստերոիդ հորմոնների ընդունումը 48 ժամ հետազոտությունից առաջ (միայն բժշկի խորհրդով)
- Հետազոտությունից առաջ 24 ժամվա ընթացքում բացառել ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը
- Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում չծխել
Խորհուրդ է տրվում նաև ստուգել
- Պրոլակտին
- Լյուտեինացնող հորմոն
- Պրոգեստերոն
- Էստրադիոլֆ
1775 reviews for Ֆոլիկուլ խթանող հորմոն
There are no reviews yet.