Պրոլակտին

(2137 customer reviews)

AMD5000

Description

Հետազոտության մասին

Պրոլակտին հորմոնն ապահովում է կրծքագեղձերի նորմալ զարգացումը և լակտացիան: Պրոլակտինը նաև կարգավորում է պրոգեստերոնի և ֆոլիկուլխթանող հորմոնի սինթեզը՝ ապահովելով նորմալ դաշտանային ցիկլը:

Նմուշառման կենսանյութ

Երակային արյուն

Ի՞նչ նպատակով է իրականացվում հետազոտությունը

Կարևոր լաբորատոր հետազոտություն է գալակտորեայի, գլխացավերի պատճառի հայտնաբերման, անպտղության և սեռական ֆունկցիայի խանգարման ախտորոշման համար:

Նախապատրաստում

  • Խորհուրդ է տրվում հետազոտվել դաշտանային ցիկլի 3-4րդ օրը (ֆոլիկուլային փուլ)
  • Հետազոտությունից առաջ 2-3 ժամվա ընթացքում բացառել սննդի ընդունումը
  • Դադարեցնել ստերոիդ հորմոնների ընդունումը 48 ժամ հետազոտությունից առաջ (միայն բժշկի խորհրդով)
  • Հետազոտությունից առաջ 24 ժամվա ընթացքում բացառել ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը
  • Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում չծխել

Խորհուրդ է տրվում նաև ստուգել

  • Լյուտեինացնող հորմոն
  • Ֆոլիկուլխթանող հորմոն
  • Պրոգեստերոն
  • Էստրադիոլ

2137 reviews for Պրոլակտին

There are no reviews yet.

Be the first to review “Պրոլակտին”

Your email address will not be published. Required fields are marked *