Description
Հետազոտության մասին
Թիրոքսին T4 – Սինթեզվում է վահանձև գեղձում: Կազմում է վահանաձև գեղձի արտադրած հորմոնների մոտ 90%-ը:
Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարման ժամանակ թիրոքսին հորմոնի սինթեզը խախտվում է, և զարգանում է կամ հիպերթիրեոզ, կամ հիպոթիրեոզ:
Նմուշառման կենսանյութ
Երակային արյուն
Ի՞նչ նպատակով է իրականացվում հետազոտությունը
Թիրոքսինը վահանաձև գեղձի մյուս հորմոնների հետ զուգահեռ հանդիսանում է գեղձի ֆունկցիոնալ խանգարումների ախտորոշման և բուժման ընթացքի վերահսկման կարևոր ցուցանիշ է:
Նախապատրաստում
- Հետազոտութունից առաջ 3-4 ժամվա ընթացքում բացառել սննդի ընդունումը: Կարելի է օգտագործել միյան չգազավորված ջուր:
- Հետազոտությունից առաջ 24 ժամվա ընթացքում բացառել դեղամիջոցների օգտագործումը (բացառապես բժշկի խորհրդով)
- Հետազոտությունից առաջ 24 ժամվա ընթացքում բացառել էմոցիոնալ և ֆիզիկական լարվածությունը
- Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում չծխել
Խորհուրդ է տրվում նաև ստուգել
- Թիրեոտրոպ հորմոն (ТТГ)
- Թիրեոպերօքսիդազայի հանդեպ հակամարմիններ (А-ТПО)
- Թիրեոգլոբուլինի հանդեպ հակամարմիններ (А-ТГ)
7792 reviews for Թիրոքսին ընդհանուր
There are no reviews yet.